Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի Խորհրդարանի նախագահի հետ

Դեսպան Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի Խորհրդարանի  նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ապրիլի 16-ին  հանդիպել է Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նախագահ Յարոսլավ Կուբերայի (Jaroslav Kubera) հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության  և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին՝ Սենատի նախագահը բարձր գնահատական է տվել երկկողմ միջխորհրդարանական հարաբերություններին, փոխադարձ բարձրաստիճան այցելություններին, տնտեսական համագործակցության աննախադեպ աճին։

ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի վերջին տարվա իրադարձությունները, բարեփոխումների գործընթացը և արտաքին քաղաքականության առաջնայնությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am