Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ նախագահն արդարացված է համարում Քաղաքացու օրը նշելու համար հատկացված 124 մլն դրամը

ԱԺ նախագահն արդարացված է համարում Քաղաքացու օրը նշելու համար հատկացված 
124 մլն դրամը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արդարացված է համարում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները կազմակերպելու համար 124 մլն դրամ հատկացնելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց ապրիլի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մինչև հեղափոխությունը և, հատկապես, հեղափոխությունից հետո առավել ցայտուն է դրսևորվում խնդիրը, որ մենք, այնուամենայնիվ, հասարակության մեջ արժեհամակարգային խնդիրներ ունենք։ Ի վերջո, հեղափոխությունից տարիներ առաջ մենք խոսում էինք արժեքների հեղափոխության մասին և հիմա Քաղաքացու տոնը, որը արդեն սահմանվել է, կոչված է նաև որոշակի քաղաքացիական կրթության դերակատարություն ունենալ, քաղաքացի կրթել, ձևավորել, ի վերջո կայացնել այդ ինստիտուտը։ Սրան ուղղել 124 մլն դրամ, կարծում եմ, արժի»,- ասաց Միրզոյանը:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե այդ գումարը կարող էր ուղղվել որևէ սոցիալական խնդրի լուծմանը, Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ խնդիրները հավերժ են, և դրանց գերի մնալ պետք չէ:

«ՀՀ–ում, հատկապես սոցիալական ոլորտում միշտ կան բազմաթիվ խնդիրներ։ Մենք կարող ենք ոչ մի ծրագիր չիրականացնել մինչև վերջին հյուղակի հարցը կամ անօթևանի հարցը չլուծվի, բայց դա հավերժ պրոցես է, բոլոր երկրներում էլ կան հարցեր, որոնց ավելի մեծ ուշադրություն կարելի է հատկացնել, սակայն գերի մնալ դրանց և ձեռնպահ մնալ այլ ծրագրեր իրականացնելուց, այնքան էլ խոհեմ չէ, կարծում եմ»,- նշեց ԱԺ նախագահը:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կտրամադրվի 124 մլն դրամ:

124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ:

Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]