1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուկրաինան վերափոխվելու եւս մեկ շանս ստացավ. Յուլյա Տիմոշենկո

Ուկրաինան վերափոխվելու եւս մեկ շանս ստացավ. Յուլյա Տիմոշենկո

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բատկիվշչինա» ուկրաինական կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, մեկնաբանելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, երկրին շնորհավորել Է վերափոխվելու եւս մեկ շանս ստանալու կապակցությամբ եւ կոչ Է արել խորհրդարանին՝ թիկունք կանգնել պետության նոր ղեկավարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել Է ապրիլի 21-ին: Դրան մասնակցել են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ առաջին փուլի առաջատար Զելենսկին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ Զելենսկին ընտրությունների առաջատարն Է՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 73 տոկոսը: «Ես ցանկանում եմ Ուկրաինային շնորհավորել նախագահական ընտրարշավի ավարտվելու, իսկ ամենագլխավորը՝ վերափոխվելու եւս մեկ շանս ստանալու կապակցությամբ… Այս ընտրություններից հետո մարդիկ տարիներով չեն սպասի փոփոխությունների, ուստի մեզ հարկավոր Է համատեղ պատասխանատվության վերադառնալ այդ փոփոխությունների համար: Հարկավոր Է, ինչպես ապրիլի 21-ին նախագահն (Պյոտր Պորոշենկոն) Է ասել, թիկունք կանգնել պետության նոր ղեկավարին»,-ասել Է Տիմոշենկոն՝ Խորհրդարանական խմբակցությունների համաձայնեցման խորհրդի՝ ապրիլի 22-ին կայացած նիստի ընթացքում: Քաղաքական գործիչը նաեւ կոչ Է արել Ռադային՝ նոր նախագահին հնարավորություն տալ փոխելու իր քվոտայով ուժայիններին: «Ես ցանկանում եմ դիմել ամբողջ խորհրդարանին, որը դեռ պետք Է կես տարի աշխատի, որ նա ծանրաքար չդառնա փոփոխությունների թեւերի վրա: Եվ պետք Է նոր նախագահին անհապաղ հնարավորություն տալ՝ փոխելու ուժայիններին՝ գլխավոր դատախազին, անվտանգության ծառայության ղեկավարին, պաշտպանության նախարարին»,-ասել Է Տիմոշենկոն: Նրա կարծիքով՝ ընտրողների 73 տոկոսը նրա համար չի քվեարկել փոփոխությունների օգտին, «որպ այս կառավարություը հանդուրժի եւս կես տարի»: «Եթե այս խորհրդարանին թեկուզ մի կաթիլ խիղճ Է մնացել, ապա պետք Է հնարավորություն տալ ձեւավորելու նոր կառավարություն»,-հավելել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]