Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական և բարձր որակավորմամբ աշխատուժով երկիր. Փաշինյանի հանդիպումը ԵՊՀ-ում

Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական և բարձր որակավորմամբ աշխատուժով 
երկիր. Փաշինյանի հանդիպումը ԵՊՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը հանդիպում է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: 

Խոսելով տնտեսական հեղափոխության մասին վարչապետ Փաշինյանը շեշտադրեց, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիաները պետք է դառնան երկրի տնտեսության շարժիչ ուժը: Առաջիկա տասը տարիների արդյունքով երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում կամ՝ հանքարդյունաբերության ոլորտում:

«Մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր որակավորմամբ աշխատուժով երկիր: Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժով երկրի կարգավիճակից: Տնտեսական հեղափոխության հաջորդ շղթան էլ լինելու է կրթական համակարգը, որը պետք է ի վիճակի լինի ապահովել Հայաստանի Հանրապետության ուսանողներին բարձր որակավորմամբ: Այն պահին, երբ նրանք կլքեն բուհը, պետք է ունենան բարձր որակավորմամբ մասնագետի կարգավիճակ: Գիտական աշխատանքը պետք է կրթության համակարգում մեծ տեղ զբաղեցնի»,-ասաց վարչապետը՝ այս նպատակին հասնելու համար մեծապես կարևորելով կրթական բարեփոխումները:

Հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]