Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Ucom-ում գործում է «uTV Extra» նոր սակագնային պլանը

Ucom-ում գործում է «uTV Extra» նոր սակագնային պլանը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը հանդես է եկել հեռուստատեսային ծառայության նոր՝ «uTV Extra» սակագնային պլանի առաջարկով։ Ամսական ընդամենը 4900 դրամով uTV Extra-ի բաժանորդները կվայելեն 120 հեռուստաալիքների որակյալ հեռուստաբովանդակությունը, որոնցից 22-ը HD որակով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ucom ընկերությունից: 

«Այս առաջարկը կհետաքրքրի ոչ միայն IPTV ծառայության նոր բաժանորդներին, այլև uTV Select սակագնային պլանից օգտվողներին, որոնց փաթեթում ներառված է 54 հիմնական ալիք և ցանկացած մեկն ավելացնելու հնարավորություն։ Առանձին ալիքների հավելյալ վճարի դիմաց ներառումը և միանգամից 120 հեռուստաալիք օպտիմալ գնով վայելելն, անշուշտ, նույնիսկ համեմատելի չեն», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ որակյալ մեդիա-բովանդակության տրամադրման և զարգացման ուղղությամբ Ucom-ն աշխատել է հիմնադրման օրվանից։ Ընկերությունն առաջինն էր Հայաստանում, որ տեղական սպառողին առաջարկեց աշխարհառչակ բրենդերի միջազգային վարկանիշային ալիքներն իր ցանցում ինտերակտիվ ռեժիմով դիտելու հնարավորություն՝ հայ հեռուստադիտողին առաջինը ծանոթացնելով Catch-up, time-shift և այլ ինտերակտիվ հնարավորություններին: Ucom-ն առաջինը Հայաստանում գործարկեց «Տեսավարձույթ» (VoD) ծառայությունն այս պահին շուկայի մյուս խաղացողների կողմից առաջարկվող դասական մոդելով:   

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ