Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Samsung-ը չեղարկել Է Galaxy Fold սմարթֆոնի վաճառահանմանը նվիրված շնորհանդեսները. KBS

Samsung-ը չեղարկել Է Galaxy Fold սմարթֆոնի վաճառահանմանը նվիրված շնորհանդեսները. KBS

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics ընկերությունը հետաձգել Է Շանհայում եւ Հոնկոնգում Galaxy Fold ծալովի սմարթֆոնի վաճառահանմանը նվիրված շնորհանդեսները: Ինչպես ապրիլի 22-ին հայտնել Է KBS հեռուստաալիքը, սկզբնապես միջոցառումները պետք Է տեղի ունենային այս շաբաթ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ այս որոշումն ընդունվել Էր այն բանից հետո, երբ մի խումբ լրագրողներ, որոնք գաջեթն ստացել Էին ակնարկներ գրելու համար, նշել են այն խնդիրները, որոնք առաջացել են դրա օգտագործման ընթացքում: Ընկերությունում չեն մեկնաբանել այս հաղորդումը:

Samsung-ի մամուլի ծառայությունն ապրիլի 18-ին Սեուլում տարածված հայտարարության մեջ հայտնել Է, որ ընկերությունն ուսումնասիրում Է դիսփլեյի վնասվածքների վերաբերյալ հաղորդումները, որոնք առաջացել են Galaxy Fold նոր շարքի որոշ ծալովի սմարթֆոնների օգտագործման ընթացքում: «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք այդ սմարթֆոնները՝ ստույգ որոշելու խնդրի պատճառը»,- նշել Է Samsung Electronics-ը: Galaxy Fold-ը Samsung Electronics-ի առաջին ծալովի սմարթֆոնն Է: Ծալած վիճակում սարքը կարելի Է օգտագործել որպես հեռախոս, բացված վիճակում այն գործառույթներով փոխարինում Է պլանշետի: Գաջեթն ունի երկու Էկրան՝ 4,6-դյույմանոց եւ 7,3-դյույմանոց: Առաջինը նախատեսված Է սմարթֆոնի ռեժիմով, երկրորդը՝ որպես պլանշետ սարքի աշխատանքի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]