Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ փոխխոսնակը կարևոր իրադարձության արձանագրում է համարում Քաղաքացու օրը տոնելը

ԱԺ փոխխոսնակը կարևոր իրադարձության արձանագրում է համարում Քաղաքացու օրը 
տոնելը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը Քաղաքացու օրը նշելը ոչ թե հերթական տոնախմբություն, այլ կարևոր իրադարձության արձանագրում է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց ապրիլի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարևոր մի իրադարձության արձանագրում է: Խոսքը քաղաքացու գերակայության ու դերի բարձրացման մասին է: Եվ այդ քաղաքացին է այսուհետև որոշելու գրեթե ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում: Այդ օրը չնշելը, առավել ևս նմանատիպ համեստ ձևով, կարծում եմ սխալ կլիներ»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը հավելեց, որ հաճախ խոսում են տոնը նշելու մասին, բայց չեն ասում, թե ինչպես է այն նշվելու:

«Շատ հաճախ խոսում են տոնը նշելու մասին, բայց չեն ասում, թե ինչ է լինելու: Խոսքը 124 միլիոն դրամի փուչիկ առնելու մասին չէ, այլ՝ քննարկումների, քաղաքացիական գիտակցությունն ավելի շատ բարձրացնելու ու այդ երևույթն ավելի շատ զարգացնելու մասին, որը Հայաստանի Հանրապետությանը բերելու է ավելի մեծ հաղթանակներ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կտրամադրվի 124 մլն դրամ:

124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ:

Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]