1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կահիրեում տեղի է ունեցել Եգիպտա-եվրոպական խորհրդի հերթական հանդիպումը

Կահիրեում տեղի է ունեցել Եգիպտա-եվրոպական խորհրդի հերթական հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Եգիպտա-եվրոպական խորհրդի հերթական հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են Եգիպտոսի և եվրոպական երկրների միջև համագործակցության հեռանկարները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Եգիպտոսում Հայաստանի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի դեսպանները, մեծ թվով խոշոր գործարարներ, հեղինակավոր տնտեսագետներ, ինչպես նաև ներկա և նախկին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և դեսպաններ։

ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորությունները, Եգիպտոսի հետ տնտեսական համագործակցության համար առավել հեռանկարային ուղղությունները։ Կարեն Գրիգորյանն ընդգծել է նաև Եգիպտոսի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի պայմանագրի ստորագրման դրական ազդեցությունը երկկողմ առևտրատնտեսական կապերի վրա։ Միաժամանակ ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստանից դեպի Եգիպտոս տարեցտարի աճող զբոսաշրջության ծավալներին, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերին՝ կարևորելով դրանք երկու բարեկամ երկրների միմյանց նկատմամբ ճանաչողության բարձրացման տեսանկյունից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]