1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կայացել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումները

Կայացել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ 
կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ում ապրիլի 5-ին և ապրիլի 18-ին կայացել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումները, որոնք կրելու են շարունակական բնույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 5-ին կայացած քննարկումները վերաբերում էին ՀԸԳՀ «Առևտուր և առևտրին առնչվող հարցեր» 6-րդ մասին, իսկ ապրիլի 18-ին՝ մաս 5-ի տրանսպորտին և էներգետիկային վերաբերող հատվածների կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծին:

Նիստերի սկզբում կառավարության ներկայացուցիչները ամփոփ ներկայացրել են ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումները, այնուհետև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հուզող հարցադրումները։

Վերահաստատվել է երկու կողմերի՝ սույն ձևաչափով քննարկումները հետագայում ևս շարունակելու պատրաստակամությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]