Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինելը չի կարող ազդել քննության ընթացքի ու դատարանի վճռի վրա. Արարատ Միրզոյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինելը չի կարող ազդել քննության ընթացքի ու 
դատարանի վճռի վրա. Արարատ Միրզոյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, ազգական, բարեկամ լինելը չի կարող ազդել այդ մարդու գործով նախաքննության և դատարանի վճռի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց ապրիլի 22-ին, Ազգային ժողովում, պատասխանելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին լրագրողների հարցերին:

«Ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում: Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց դա որևէ կապ չունի. նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, ազգական, բարեկամ լինելը ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի և վճռի վրա»,- նշեց Միրզոյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասովՎերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել էր ՀՀ վարչապետին:

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի՝ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշման կատարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]