Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Business Insider-ը կազմել Է լավագույն սմարթֆոնների վարկանիշը

Business Insider-ը կազմել Է լավագույն սմարթֆոնների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Business Insider-ը կազմել Է հրատարակության վարկածով աշխարհի լավագույն սմարթֆոնների վարկանիշը: Առաջին տեղն զբաղեցրել Է OnePlus 6T սմարթֆոնը: Ընդ որում՝ Business Insider-ը նշում Է, որ շուտով սպասվում Է նոր սարքի ծանուցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակությունը գրում Է, որ սարքում չկան մեծ թվով օպցիաներ, որոնք կարող են առաջարկել նրա մրցակիցները. ինչպիսիք են՝ անլար լիցքավորումը, անջրաթափանցության բարձր մակարդակը, խցիկի գերլայնանկյուն մոդուլը կամ բազմակի զումը: Ընդ որում՝ Business Insider-ը OnePlus 6T-ի հիմնական արժանիքը համարում Է լավ արտաքին տեսքը, արագ լիցքավորումը եւ մարտկոցի ծառայության երկար ժամկետը, հավելվածների գործարկումը: Հրատարակության վարկածով՝ թոփ-10-ում տեղ են գտել Samsung Galaxy S10e-ը, iPhone XR-ը, Samsung Galaxy S10 Plus-ը Galaxy S10-ը. Տասնյակում հայտնվել են Google Pixel 3-ը եւ 3 XL-ը, Samsung Galaxy Note 9-ը, iPhone XS-ը եւ XS Max-ը, Samsung Galaxy S9 Plus-ը եւ iPhone X-ը: Լավագույն սմարթֆոնների ցուցակում նաեւ հայտնվել են Phone 8 Plus-ը, Samsung Galaxy S9-ը, Huawei Mate 20 Pro-ն, iPhone 8-ը, Razer Phone 2-ը, LG V40-ը, iPhone 7-ը եւ 7 Plus-ը, Moto G7-ը եւ LG G8-ը: Վարկանիշը եզրափակում Է BlackBerry Key2-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]