Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սահակաշվիլին կրկին պատրաստվում Է մեկնել Ուկրաինա

Սահակաշվիլին կրկին պատրաստվում Է մեկնել Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ պատրաստվում Է հասնել Ուկրաինա մուտքի արգելքի վերացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է «Նաշ» հեռուստաալիքի եթերում:

Սահակաշվիլիի խոսքով՝ ինքն արդեն իր իրավաբանի միջոցով այդ խնդրանքով դիմել Է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը: Նա մուտքի արգելքը համարել Է անօրինական եւ նշել, որ ցանկանում Է ժամանել, մասնավորապես, դատարանում իրեն պաշտպանելու համար: «Ես ցանկանում եմ լինել մեծ բարեփոխման մի մասը՝ որպես Ուկրաինայի սովորական քաղաքացի»,- ասել Է Սահակաշվիլին: Նա կարծիք Է հայտնել, որ ուկրաինացի ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, եւ հույս Է հայտնել, որ այժմ Ուկրաինայում կյանքը կբարեշրջվի: Սահակաշվիլին ասել Է, թե «Պորոշենկոն խելացի գտնվեց՝ ընդունելով պարտությունը», սակայն, նրա խոսքով՝«սկզբունքորեն կարեւոր Է նրան չթողնել քաղաքականության մեջ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]