Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ
00:39, 22 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց ակումբի հերթական խաղին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի երկրորդ Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Մագդեբուրգ»-ին և հաղթել է նվազագույն հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով «Յան Ռեգենսբուրգ»-ի մեկնարկային կազմում էր, դարձավ գոլային փոխանցման հեղինակ և փոխարինվեց 75-րդ րոպեին:
«Յան Ռեգենսբուրգ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում