Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մկրտչյանը և Ղուկասյանը հաղթել են Եվրոպայի առաջնության նախավերջին տուրում

Մկրտչյանը և Ղուկասյանը հաղթել են Եվրոպայի առաջնության նախավերջին տուրում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Անթալիա քաղաքում ընթացող առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին միայն Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը պարտություն կրեցին:

Միանձնյա առաջատարը Ուկրաինայի ներկայացուցիչ Իննա Պապոնենկոն է, ով ունի 8 միավոր: Լիլիթ Մկրտչյանն ունի միայն 6,5, իսկ Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը  և Մարիա Գևորգյանը՝ 5,5-ական միավոր:

Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am