Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի. երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել

Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի. երկրի իշխանությունները պարետային 
ժամ են հայտարարել
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, այս մասին հայտնել է տեղական News 1st հեռուստաալիքը:

8-րդ պայթյունը որոտացել է մայրաքաղաքի Դեմատագոդա արվարձանի բնակելի համալիրում: Երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել, որը կսկսվի տեղական ժամանակով 18:00-ին և կշարունակվի մինչև ապրիլի 22-ը, տեղական ժամանակով 06:00-ն, արգելափակվել են սոցիալական կայքերը:

Շրի Լանկայում առաջին 6 պայթյունները որոտացել էին Զատկի տոնակատարության ժամանակ Կոլոմբոյի 5 աստղանի երեք հյուրանոցներում և Կոտահենա, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների եկեղեցիներում: Յոթերորդ պայթյունը որոտացել է Դեհիվալայի  կենդանաբանական այգու մոտակայքում: Պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է185-ի, տուժել է շուրջ 500 մարդ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]