Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը

Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային 
իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ով էլ հաղթի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, գլխավորը, որ Կիևի ապագա իշխանությունները հարգեն միջազգային իրավունքը և միջազգային պարտավորությունները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Գլխավորը, որպեսզի լինի պայմանավորվելու կարողություն, և որպեսզի նոր կամ հին իշխանությունների մոտ լինի հարգանք միջազգային իրավունքի, Ուկրաինայի պարտավորությունների կատարման նկատմամբ»,- ասել է Լավրովը:

Նման պարտավորությունների թվում ՌԴ ԱԳ նախարարը հիշատակել է մինսկյան պայմանավորվածությունները, որոնք հավանության են արժանացել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]