Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սահմանադրական փոփոխություններ Եգիպտոսում. հանրաքվեի մեկնարկը տրված է

Սահմանադրական փոփոխություններ Եգիպտոսում. հանրաքվեի մեկնարկը տրված է

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում մեկնարկել է եռօրյա հանրաքվե երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:

Փոփոխությունները նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգում՝ 4-ից դարձնելով 6 տարի: Դրանից բացի, նախատեսվում է խորհրդարանում ևս մեկ պալատի՝ Սենատի ստեղծում, վերականգնվում է փոխնախագահի պաշտոնը:

Ներկայում գործող խորհրդարանում նախատեսվում է սահմանել կին պատգամավորների քվոտա, որը պետք է լինի ոչ քիչ, քան 25 տոկոսը: Փոփոխություններով նախատեսվում է նաև բարձրացնել բանակի դերը:

Հանրաքվեի օրերին Եգիպտոսում խստացվել են անվտանգության միջոցառումները: Ավելի վաղ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հավանության էր արժանացել խորհրդարանի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]