Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի

 Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն 
արդեն ձերբակալել է 70 մասնակցի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է «դեղին բաճկոնավորներ»-ի ակցիայի 70 մասնակցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ակցիան սկսվել է առավոտից՝ Բերսի թաղամասում գտնվող մարզահամերգային համալիրի մոտից:

Քաղաքի մետրոպոլիտենի մի քանի կայարաններ չեն աշխատում: Ոստիկանության միջնորդությամբ մի քանի կայարաններ տեղական ժամանակով 08:00-ից փակվել են:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստներն ավելի վաղ հայտարարել էր, որ մտավախություն ունի, թե ապրիլի 20-ին «դեղին բաճկոնավորներ»-ի ակցիան կվերածվի անկարգությունների: Իրավիճակը վերահսկելի դարձնելու համար Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում:

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» խոշոր ակցիան սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 17-ին՝ պահանջով չբարձրացնել վառելիքի և բենզինի գները: Ֆրանսիայի իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները շարունակում են իրենց ակցիաները, չնայած ղեկավարությունը տեղեկացրել է, որ քայլեր է ձեռնարկում իրավիճակը մեղմելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]