Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանները քաղաքացու՝ փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք

 Ոստիկանները քաղաքացու՝ փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխել են 
հատուկ պահպանվող տարածք

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» «Իքատակ» կոչվող տարածքում ապրիլի 19-ին՝ ժամը 16.10-ի սահմաններում, ստուգվել է Մարց գյուղի բնակիչ Արթուր Հ․-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 2 խմ հաճարենու փայտանյութով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ փայտանյութը պատկանում է Ալավերդու բնակիչ Արմեն Հ․-ին, որը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ապրիլի 15-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, հատել է քամատապալ մեկ հաճարենի:
Ավտոմեքենան՝ փայտանյութով, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: 
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]