Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում ապրիլի 20-ին՝ ժամը 11:15-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Բերդ, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

2018 թ. հունիսի 30-ից առ 2019թ. ապրիլի 20-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]