Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Երևանի ավագ դպրոցների մի խումբ սաներ հյուրընկալվել են  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալին


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է մայրաքաղաքի ավագ դպրոցների մի խումբ սաների։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Քաղաքի կառավարման բնագավառում որդեգրած մոտեցումներ, համայնքի առջև ծառացած խնդիրներ ու դրանց լուծման ուղիներ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի մոտ հյուրընկալված մայրաքաղաքի ավագ դպրոցների սաներին տարբեր հարցեր էին հետաքրքրում: Հանդիպման նախաձեռնությունը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցինն է:  

«Այսպիսի հանդիպումները պետական հաստատություններում, պետական պաշտոնյաների հետ՝ քաղաքացիական դիրքորոշում ունեցող շրջանակների համար դաստիարակում է այն քաղաքացին, որով Հայաստանը վաղը պետք է ունենա իր առաջ գնալու գործընթացը»,- նշել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը:  

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը պատասխանել է ավագ դպրոցների սաների հարցերին, լսել նրանց առաջարկները, ներկայացրել քաղաքի կառավարման համակարգն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում արդեն իսկ կյանքի կոչվող նախաձեռնություններն ու ծրագրերը:

«Հաջողության են հասնում այն մարդիկ, ովքեր վերցնում են պատասխանատվություն և՛ արածի, և՛ չարածի համար, աշխատում են ամենօրյա ռեժիմով, փորձում են գնալ առաջ, ստեղծում են արդյունք: Եթե ունեք նպատակներ՝ ձեր նպատակին հասնելու համար պետք է սկսեք այսօր, քանի որ ապագան կառուցվում է այսօր»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:  

Ավագ դպրոցների սաներն այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մայրաքաղաքի պատմության տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող ցուցադրություններին»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ