Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հեռուստահաղորդումների որակի բարձրացման հարցը՝ կառավարության ուշադրության կենտրոնում.Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում

Հեռուստահաղորդումների որակի բարձրացման հարցը՝ կառավարության ուշադրության 
կենտրոնում.Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է հեռուստահաղորդումների որակի բարձրացման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերի հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օգտատիրոջը հետաքրքրում էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հեռուստաեթերի որակը բարձրացնելու համար:

«Վերջերս կառավարությունում այդ թեմայով քննարկում էր, խոսում էինք սերիալների որակի ամսին: Տեսնելով, որ Հայաստանում սերիալները պավական պոպուլյար են, կարծում ենք, որ ճիշտ կլինի դրանց որակը բարձրացնելով, մտցնել կրթական բաղադրիչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  Նա նշեց, որ հեռուստասերիալներից բացի պետք է ուշադրություն դարձնել հաղորդումներին: Ըստ ՀՀ վարչապետի՝ արդեն եթերում կան հաղորդումներ, որոնք դրական արձագանք են ստանում հասարակության շրջանում, բավական հետաքրքրություն կա «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պետք է ավելին լինեն կրթական, դաստիարակչական բաղադրիչներ պարունակող հաղորդումները:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորեց  մի նոր ծրագիր, որն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Խոսքը «E-cult» նախագծի մասին է, որ դպրոցականներին հնարավորություն կտա տարվա մեջ մեկ անգամ անվճար այցելել թատրոն, համերգասրահ թանգարան: Վարչապետը տեղեկացրեց, որ dasaran.am-ում կտեղադրվի համապատասխան գործիք, որով աշակերտները հնարավորություն կունենան մշակութային օջախներ հաճախելու տոմսեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]