1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նունե Սարգսյանը թոռնուհու հետ հեքիաթի տոն պարգևեց փոքրիկ ընթերցասերներին

Նունե Սարգսյանը թոռնուհու հետ հեքիաթի տոն պարգևեց փոքրիկ ընթերցասերներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը մեծ տոն նվիրեց երեխաներին` նրանց գրադարանը հարստացնելով «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» ստեղծագործության անգլերեն տարբերակով, որը տիկինը գրել է իր թոռնուհու` Սավաննայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նունե Սարգսյանն ապրիլի 19-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում հանդիպեց մի խումբ երեխաների, նրանց ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, խրախուսեց ստեղծագործել և Սավաննայի հետ հատվածներ ընթերցեց գրքից:

«Արդեն երեք տարի է` Սավաննայի հետ պատմություններ ենք հորինում: Դա սկսվեց որպես պատահական զբաղմունք, բայց դարձավ լուրջ նախագիծ: Ուրախ եմ Սավաննայի համար, որովհետև նա  կարողացավ տեսնել, թե ինչպես է ծնվում գիրքը: Լավ կլինի, եթե ծնողները, տատիկները և պապիկները քաջալերեն իրենց երեխաներին ու թոռնիկներին, որ նրանք ստեղծագործեն: Այդ դեպքում մեր գրականությունը կհամալրվի նոր անուններով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ պատրաստ է գրքի հայերեն տարբերակը, որն այս պահին տպարանում է. այն լույս կտեսնի տասը օրից: «Մենք նպատակ ունենք այս գրքերը նվիրել դպրոցներին, մանկատներին, դպրոցական գրադարաններին: Գրքերը հասանելի կլինեն ՀՀ մարզերում, սփյուռքում: Այդպես Սավաննան ու ես մեր սերը կարտահայտենք հայ երեխաների հանդեպ»,-ընդգծեց Առաջին տիկինը:

Խոսելով նկարազարդումների մասին, որոնք իրականացրել է Սավաննան` Նունե Սարգսյանը պատմեց, որ բավականին բարդ է եղել Սավաննային համոզել ու  վստահեցնել, որ նա կարող է անել դա, բայց երբ վերջացրել է նկարազարդումներն ու տեսել գրքի մակետը, հիացել է արդյունքից:

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է գրքի հիման վրա ներկայացում բեմադրվի Խամաճիկների պետական թատրոնում, Սարգսյանը պատասխանեց, որ Աննա Էլբակյանն արդեն իսկ բեմադրել է «Քաչալ ոզնին» հեքիաթը, իսկ այժմ աշխատում են «Թզուկ Մզուկ»-ի բեմադրության վրա: «Ըստ իս` «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» շատ դինամիկ պատմություն է և կարող է հաջող ներկայացման վերածվել: Աշխատում ենք, որ իմ հեքիաթներից մի քանիսի հիման վրա նաև բալետ բեմադրվի, որովհետև մեր երաժշտական ծրագրերում մանկական բալետային ներկայացումները կարծես թե շատ չեն»,- եզրափակեց նախագահի տիկինը:

Թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր Աննա Էլբակյանը, որը միջոցառմանը ներկա էր իր թոռնիկների հետ, շեշտեց, որ երեխաների համար շատ կարևոր է իմանալ, թե ինչպես է ստեղծվում հեքիաթը, իսկ Նունե Սարգսյանն այսօր դա պատմեց: «Անհրաժեշտ է փոքրուց զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը: Այսօրվա հանդիպումը հենց նման միտում ուներ: Հրաշալի հեքիաթ է: Կարծում եմ` մենք այն կպատմենք մեր թատրոնում»,-նշեց Էլբակյանը:

Տասնմեկամյա Հրաչը, որը մեծ հետաքրքրությամբ էր լսում Նունե Սարգսյանին և Սավաննային,  ասաց, որ շատ է սիրում տիկնոջ հեքիաթները, որովհետև դրանք հետաքրքիր են, և լավ է, որ միշտ բարին հաղթում է չարին: «Եթե չար մարդիկ հաճախ հեքիաթներ կարդան, գուցե բարի դառնան: Ինձ շատ դուր եկավ այսօրվա հանդիպումը: Մեծ սիրով կկարդամ նաև այս  նոր հեքիաթը»,-ոգևորված ասաց Հրաչը: 

«Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» (The adventures of Bluey and Pinky) հեքիաթում կապույտ գետաձին և վարդագույն մկնիկն ապրում են կենդանաբանական այգում, բայց մի հայր և մայր որդեգրում են նրանց և տուն բերում: Այսպես սկսվում են նրանց արկածները, որոնց միջոցով ընթերցողին ասվում է, թե ինչ է կարելի անել ընտանիքում և ինչ՝ ոչ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]