Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Սկսվել է Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճը դիտել ցանկացող քաղաքացիների հոսքը «Օլիմպիական» մարզադաշտ


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանները հանդիսատեսի համար բացել են Կիևի «Օլիմպիական» մարզադաշտի մուտքը, որտեղ ապրիլի 19-ին երեկոյան կայանալու է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներ Վլադիմիր Զելենսկու և Պյոտր Պորոշենկոյի բանավեճը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հանդիսատեսի համար նախատեսված են տեղեր տրիբունայում և երկրպագուների համար նախատեսված տեղերում: Մարզադաշտում առանձին հատվածներ են նախատեսվել Պորոշենկոյի ու Զելենսկու կողմնակիցների մուտքի համար:

Այցելուներն անվտանգության նկատառումներից ելնելով ստիպված են անցնել ուժայինների մի քանի շարքերի ու մետաղական իրեր որոնող սարքերի միջով: Մարդկանց արգելվում է մարզադաշտ տանել ուտելիք, մետաղական և ապակե իրեր, ֆայերներ, ինչպես նաև զինամթերք հիշեցնող իրեր: Խորհուրդ չի տրվում նաև մարզադաշտ այցելել երեխաների հետ միասին:

«Օլիմպիական» մարզադաշտի հարակից տարածքի խանութներում արգելվել է նաև ալկոհոլի և ծխախոտի վաճառքը:

Բանավեճը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին և կտևի մեկ ժամ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ