Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական 
պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գարեգին Բաղրամյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից Գարեգին Բաղրամյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]