Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը

Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու 
միջնորդության քննությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

«Որոշումը կհրապարակվի ապրիլի 22-ին՝ ժամը 12:30-ին: Դատարանին է ներկայացվել դատաբժշկական եզրակացության օրինակը, որն այս պահին ՀՔԾ-ում քննարկման առարկա է»,- նշեց Մկրտչյանը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին` պաշտպանն ընդգծեց, որ ԵԿՄ նախկին նախագահը գտնվում է շատ ծանր վիճակում:

Մկրտչյանի խոսքով՝ նա ունի կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, այս պահին ստանում է 110 միավոր ինսուլին, ինչը մինչ կալանավորվելը չի ստացել: Շաքարային ցուցանիշն էլ լավագույն դեպքում 24-25 է:

«Այսօր արդեն լրացավ ուղիղ 10 ամիս, ինչ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- շեշտեց փաստաբանը:

Դատական նիստը նախագահում էր դատավոր Մարինե Մելքոնյանը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]