Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով 40- ամյա տղամարդ

 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով 40-
ամյա տղամարդ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածով 40 տարեկան տղամարդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:

«Մեզ մոտ տեղափոխվել է հրազենային վնասվածքով տղամարդ՝ 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանը: Երկու ստորին վերջույթների վերին երրորդ հատվածի հրազենային վիրավորում ուներ, ներկա պահին վիրահատվում է»,-ասաց Մանուկյանը:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակոցներ են արձակվել Ավանի գերեզմանատան մոտ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ոստիկանությունից՝ ոստիկանությունը հիվանդանոցից ահազանգ է ստացել ժամը 15։30-ին, որ վնասվածքներով մի տղամարդ է տեղափոխվել: «Այս պահին օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է, աշխատում են»,-տեղեկացրին ոստիկանությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]