Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՏՄՊՊՀ նախագահի 
պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածության քննարկման ընթացքում ասաց խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը:

«Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու: Թեև քվեարկությունը փակ է լինելու, բայց մենք դեմ ենք լինելու պարոն Գևորգյանի թեկնածությանը: Պատճառները խոսուն են և բավարար, որպեսզի մենք բացառենք նրա թեկնածությունը այս կարևոր պաշտոնում»,- ասաց Բաբաջանյանը:

Ապրիլի 19-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Գեղամ Գևորգյանին հորդորեց ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ Գևորգյանը ղեկավարման 3 տարվա ստաժ ունի:

Ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։ Այդ հիմքով՝ իմ կողմից առաջարկվել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,- գրել է Մարուքյանը:

ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]