Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԿԲ-ի կազմակերպած ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթին մասնակցել է մարզերի և Երևանի ավելի քան 350 դպրոց

ՀՀ ԿԲ-ի կազմակերպած ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթին մասնակցել է 
մարզերի և Երևանի ավելի քան 350 դպրոց

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից կազմակերպված ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, մրցույթի նպատակն է զարգացնել և խորացնել դպրոցականների գիտելիքները և հմտությունները ֆինանսատնտեսագիտական թեմաների շուրջ, ինչպես նաև ձևավորել արագ և ճկուն մտածելու կարողություն:

Ծրագրին մասնակցել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի ավելի քան 350 դպրոց, ամեն մարզից ընտրվել է 1 հավաքական թիմ, որը ներկայացրեց իր մարզը Երևանում կազմակերպված կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում: 

Մրցույթի ընթացքում թիմերին առաջադրվեցին տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տնտեսական հարցեր: Մրցակցող թիմերի պատասխանները գնահատելիս ժյուրիի կողմից կարևորվում էր ոչ միայն ճիշտ պատասխանները, այլ նաև նորարարական մտածողությունը և թիմային աշխատանքը:

Մրցույթի արդյունքում հաղթող թիմ դարձավ Արմավիրի մարզի թիվ 1 ավագ դպրոցի թիմը:

Հաղթած թիմը պարգևատրվեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հատուկ մրցանակով և պատվոգրով, իսկ բոլոր թիմերին շնորհվեցին մասնակցության վկայականներ:

Մրցույթի այլ մասնակիցներ նույնպես ստացան զանազան մրցանակներ՝ պատասխանելով ծրագրի գործընկերներ կառույցների կողմից ֆինանսական ոլորտի վերաբերյալ ներկայացված հատուկ հարցերին:

Ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի գործընկերներն են՝ Հայաստանի Պատանեկան նվաճումներ ՀԿ, Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, Արցախբանկ, ՎՏԲՀայաստան բանկ, «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերություն, «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերություն: 

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]