Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դպրոցներում «քաղպաշտպանություն» առարկան դասավանդելու առաջարկն ԱԻՆ-ը ներկայացրել է ԿԳՆ

Դպրոցներում «քաղպաշտպանություն» առարկան դասավանդելու առաջարկն ԱԻՆ-ը 
ներկայացրել է ԿԳՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դպրոցներում «քաղպաշտպանություն» առարկան դասավանդելու Արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկը Կրթության և գիտության նախարարությունն ընդունել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Աշակերտն անցնում է զինվորական պատրաստություն, որը բավարար չէ քաղպաշտպանությանն ամբողջությամբ տիրապետելու համար: Մեր առաջարկում կա մի կետ, որպեսզի այդ առարկան դասավանդվի մասնագետի՝ մեր ակադեմիայի շրջանավարտի կամ մեր վետերանի կողմից:  Մտածում ենք առաջընթացի մասին, շեշտադրումները փոխելու խնդիր ունենք: Այսօր ԱԻՆ-ն ավելի շատ հետևանքները վերացնող է, ուզում ենք բարձրացնել նախարարության կանխարգելող դերը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ այդ մասնագետները կդառնան նաև քաղպաշտպանության գծով տվյալ հաստատության պատասխանատուն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]