Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել Է իր կայացած լինելը. Լավրով

ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել Է իր կայացած լինելը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) իր ստեղծման պահից ամրապնդել Է դիրքերն՝ ապացուցելով, որ եվրասիական ինտեգրացումը լավ հեռանկարներ ունի: Ապրիլի 19-ին այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Համագործակցության եւ ներդրումների միջազգային խորհրդի անդամների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ինչ վերաբերում Է եվրասիական ինտեգրացմանը, ապա այստեղ լավ հեռանկարներ կան,- ասել Է նա:- Այս տարի լրանում Է ԵԱՏՄ-ի ստեղծման հինգ տարին, այդ տարիներին կառույցն ամրապնդել Է իր դիրքերն՝ ապացուցելով իր կայացած լինելը. Միության երկրների միագումար համախառն ներքին արդյունքն աճել Է 2,5 տոկոսով, փոխադարձ առեւտրի ծավալն՝ ավելի քան 9 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 19 տոկոսով՝ հասնելով գրեթե 120 միլիարդ դոլարի»:

ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարն ընդգծել Է, որ արդեն ստեղծվել Է ապրանքների, ծառայությունների եւ կապիտալների միասական շուկա: «Բոլոր ձեռնարկումներն իրականացվում են գործարարության հետ սերտ շփմամբ»,- հավելել Է նա:

Լավրովը նշել Է, որ տարվում Է ԵԱՏՄ-ի արտաքին կապերի ընդլայնման աշխատանք: «Օրակարգում Է ինտեգրացիոն դաշտի ձեւավորումը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվանել Է որպես եվրասիական մեծ գործընկերություն»,- պարզաբանել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]