1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանի հետախուզությունը շուրջ 300 «ԿՀՎ-ի լրտես» Է բացահայտել երկրում եւ տարածաշրջանում

Իրանի հետախուզությունը շուրջ 300 «ԿՀՎ-ի լրտես» Է բացահայտել երկրում եւ տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի տեղեկատվության նախարարության (երկրի հատուկ ծառայության) ղեկավար Մահմուդ Ալավին հայտնել Է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսական ցանցի բացահայտման մասին, որը գործում Է Իրանում եւ տարածաշրջանում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr գործակալությունը: «Դժվարին աշխատանքի արդյունքում, որը կատարվել Է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի դեմ, հայտնաբերվել Է 290 լրտեսից բաղկացած ցանց, որոնք գործում են տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրանում»,-հայտարարել Է Ալավին:

Նրա խոսքով՝ ԿՀՎ-ի տասնյակ աշխատակիցներ, որոնք ներդրվել Էին երկրի համար առանձնապես կարեւոր ոլորտներում, ձերբակալված են: Ալավին հավելել Է, որ Թեհրանը լրտեսական ցանցի վերաբերյալ տեղեկատվությունը հայտնել Է այլ պետությունների, որոնք նույնպես ԿՀՎ-ի գործակալների ձերբակալություններ են կատարել: Նա նաեւ նշել Է, որ, բացի ԿՀՎ-ից, իրանական հետախուզությունն զբաղվել Է նաեւ բրիտանական Մի-6-ի գործակալների բացահայտմամբ: Երկու գործողությունների մանրամասնությունները «կհայտարարվեն մոտ ժամանակներս», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]