Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը քննարկում է անցկացրել դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Արսեն Թորոսյանը քննարկում է անցկացրել դեղեր ներմուծող և արտադրող 
կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ կայացել է հանդիպում-քննարկում դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկման առանցքում դեղերի մեծածախ և մանրածախ գործունեության տարանջատման, մաքսային պահեստներում դեղերի պահպանման, դեղերի զուգահեռ ներմուծման վերաբերյալ խնդիրներն էին: 

Նախարարը ոլորտի պատասխանատուներին ներկայացրել է դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված նոր մոտեցումները:

Դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք հարցեր, առաջարկելով որոշ իրավական ակտերում կատարել փոփոխություններ:

Քննարկման արդյունքում Արսեն Թորոսյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մասնագետները կամփոփեն բարձրացված հարցերը, և վերլուծության արդյունքում միայն կդիտակվի իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]