Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Բորդոյում բռնկած հրդեհը երկու միլիոն շիշ գինի է ոչնչացրել


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորդոյի արվարձանում գտնվող գինու պահեստում, որը պատկանում Է Sovex Grands Chateaux ընկերությանը, բռնկած հրդեհը ոչնչացրել Է առնվազն երկու միլիոն շիշ գինի եւ այլ ոգելից խմիչքներ՝ 12,9 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Local հրատարակությունը:

Ապրիլի 18-ին չպարզված պատճառով սկսված հրդեհի մարման համար պահանջվել Է շուրջ 15 ժամ, մարմանը մասնակցել Է մոտ 60 հրշեջ:

Բորդոն Ֆրանսիայի խոշորագույն գինեգործական տարածաշրջանն Է, այստեղ Է արտադրվում աշխարհի ամենաթանկ գինիներից մեկը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, 2018 թվականին Ֆրանսիայում գինու արտադրությունն ավելացել Է 35 տոկոսով, ընդ որում անցյալ տարվա գինու որակը գնահատվում Է՝ շատ բարձր: Դրամական արտահայտությամբ երկիրը գինու արտահանման ցուցանիշով համաշխարհային առաջատարն Է (տարեկան 9,3 միլիարդ եվրո), հաղորդել Է «Ինտերֆաքսը»:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ