Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստան Իրանի քաղաքացիների մուտքի մերժումների թվաքանակը եռապատկվել Է

Վրաստան Իրանի քաղաքացիների մուտքի մերժումների թվաքանակը եռապատկվել Է

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտ ամսին արգելվել Է Իրանից 1815 անձանց մուտքը Վրաստան, ինչը եռակի գերազանցում Է նախորդ ամիսների ցուցանիշը: Մասնավորապես, երկիր մուտքի հարցում մերժել են Իրանի 576 քաղաքացիների, փետրվարին՝ 564 քաղաքացիների: 2018 թվականի 12 ամսվա ընթացքում թույլ չեն տվել երկիր մտնել Իրանի 3 հազար 224 քաղաքացիների: Տվյալները հրապարակվել են ներքին գործերի նախարարության ինտերնետ-կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Այս տարվա մարտին ընդամենը Վրաստան թույլ չեն տվել մտնելու 3098 անձանց, որոնց 58 տոկոսն Իրանի քաղաքացիներ են:

Հիշեցնենք, որ հունվար-մարտին Իրանից այցելուների թվաքանակը 56,5 տոկոսով կրճատվել Է անցյալ տարվա երեք ամսվա համեմատությամբ: Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվիրիկաշվիլիի խոսքով՝ Իրանի քաղաքացիների համար մշակվել են չափանիշներ, որոնց հիման վրա նրանց թույլատրում են մտնել Վրաստան: Դրա հետ մեկտեղ, ՆԳ նախարարության վիճակագրության համաձայն, մարտին Վրաստան մուտքն արգելվել Է Հնդկաստանի 404, Ադրբեջանի՝ 228, Թուրքիայի՝ 130, Թուրքմենստանի՝ 66, Հայաստանի՝ 62, Ռուսաստանի՝ 61 քաղաքացիների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]