Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իսրայելը շրջափակել Է պաղեստինյան տարածքները Պեսախի ընթացքում

Իսրայելը շրջափակել Է պաղեստինյան տարածքները Պեսախի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելն ապրիլի 19-ին ինն օրով պաղեստինյան տարածքների շրջափակման ռեժիմ Է սահմանել Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում Պեսախի տոնակատարության ժամանակաշրջանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Քաղաքական Էշելոնի կողմից իրադրության գնահատմանը համապատասխան որոշում Է ընդունվել հինգշաբթի օրվա ապրիլի լույս 19-ի ուրբաթ օրվա գիշերվա 00:00-ից (Երեւանի ժամանակով 01:00-ից) Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում բոլոր պաղեստինյան տարածքների լիակատար շրջափակում սահմանելու մասին: Անցումների բացումը տեղի կունենա անվտանգության բնագավառում իրադրության գնահատումից հետո ապրիլի 27-ի շաբաթ օրվա կեսգիշերին (շաբաթ լույս կիրակի օրվա գիշերը)»,- ասված Է զինվորականների տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Հրեա ժողովրդի համար ապրիլի 19-ի երեկոյան սկսվող Պեսախը տարվա ամենանշանակալից տոնն Է (նշվում Է Եգիպտոսից հրեաների դուրս գալու հիշատակին): Իսրայելում դա յոթնօրյա տոն Է, հրեական պետության սահմաններից դուրս այն նշվում Է ութ օր: Դրա առաջին եւ վերջին օրերն Իսրայելում հանգստի օրեր են, իսկ դրանց միջակայքում ընկած հինգ օրերը համարվում են կիսատոնական, որոց վրա չեն տարածվում շաբաթ օրվա օրենքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]