Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բիլ Գեյթսի կարողությունը գերազանցել Է հարյուր միլիարդ դոլարը

Բիլ Գեյթսի կարողությունը գերազանցել Է հարյուր միլիարդ դոլարը
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի հարստությունը գերազանցել Է հարյուր միլիարդ դոլարի նշագիծը, ինչը տեղի Է ունեցել 1999 թվականից ի վեր առաջին անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Forbes հանդեսը: «Բիլ Գեյթսի կարողությունն այս շաբաթ գերազանցել Է հարյուր միլիարդ դոլարի նշագիծը: Դա տեղի Է ունեցել Microsoft-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ՝ ֆինանսական հաշվետվության հրապարակման նախաշեմին (հրապարակվելու Է ապրիլի 24-ին)»,-ասված Է հաղորդագրության մեջ: Forbes-ի միլիարդատերերի վարկանիշի համաձայն, Գեյթսի կարողությունը գնահատվում Է 100,61 մլրդ դոլար: Միլիարդատերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդն Է մնում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսից հետո, որի կարողությունը կազմում Է 152,95 մլրդ դոլար եւ որը, Forbes հանդեսի վարկածով, 2018 թվականի մարտին բարձրացել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշի առաջին հորիզոնականը, առաջ անցնելով Գեյթսից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]