Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը կմասնակցի Չինաստանում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովին

Հայաստանը կմասնակցի Չինաստանում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» 
գագաթնաժողովին

ՊԵԿԻՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ապրիլի 25֊27֊ը կկայանա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» բարձր մակարդակի երկրորդ միջազգային գագաթնաժողովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»֊ը, ապրիլի 19֊ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՉԺՀ֊ի արտաքին գործերի նախարար Վան Յին։

Գագաթնաժողովին կմասնակցեն 150 երկրից ներկայացուցիչներ, որից 37֊ը՝ ղեկավարների մակարդակով։ Գագաթնաժողովին մասնակցելու են միջազգային 90 կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ 5000-ից ավելի արտասահմանցիներ։ Միջոցառմանը հավատարմագրված է չինական և արտասահմանյան ԶԼՄ-ների 4000 լրագրող, այդ թվում նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալության թղթակից Կարեն Խաչատրյանը։

Չինաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացրին, որ Հայաստանից Չինաստան է ժամանելու ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Գագաթնաժողովը Չինաստանի համար այս տարվա միջազգային կարևորագույն դիվանագիտական իրադարձությունն է։ Ֆորումի գլխավոր թեման է լինելու միասնական գոտու և ճանապարհի կառուցումը և գեղեցիկ ապագայի բացահայտումը», ֊ասաց Յին։

Գագաթնաժողովի առաջին օրը տեղի կունենա հանդիսավոր բացման արարողությունը, ապա՝ երկրների ղեկավարների մասնակցությամբ կլոր սեղան, գործարարների մասնակցությամբ թեմատիկ քննարկումներ և ֆորումներ։

Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտնեց, որ 2013֊2018 թվականներին ուղղակի ներդրումների ծավալը Գոտու երկայնքում կազմել է 90 միլիարդ դոլար՝  տարեկան աճելով 5,2 տոկոսով։ Չինաստանի առևտրի նախարարությունը կգլխավորի ազատ տնտեսական և առևտրի գոտու ստեղծման հնարավորությունների թեմայով համաժողովներ։ Մասնակիցները հնարավորություն կունենան նաև քննարկումներ ունենալու տարբեր ոլորտների փորձագետների հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]