Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հյուսիսային Իռլանդիայում լրագրողուհի Է զոհվել հրաձգության հետեւանքով. Sky

Հյուսիսային Իռլանդիայում լրագրողուհի Է զոհվել հրաձգության հետեւանքով. Sky

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլսթերի նահանգի Լոնդոնդերիում ապրիլի 18-ի երեկոյան ծայր առած հրաձգության հետեւանքով զոհվել Է Mediagazer հրատարակության (ԱՄՆ) խմբագիր Լայրա Մաքքին: Ինչպես ապրիլի 19-ին Sky News հեռուստաալիքի եթերում հայտնել Է տեղի ոստիկանությունը, պատահարի պատասխանատվությունը կարող Է ընկնել Իռլանդական հանրապետական բանակ (ԻՀԲ) խմբավորման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«29-ամյա Լայրա Մաքքին վիրավորվել Է եւ հոսպիտալացվել պատահարի վայրից, բայց, ցավոք, վախճանվել Է: Մենք հետաքննություն ենք սկսել սպանության փաստով: Ոստիկանությունը դա գնահատում Է որպես ահաբեկչական գործողություն, որը կատարել են անգութ այլախոհ-հանրապետականները: Մեր գնահատմամբ, ամենայն հավանականությամբ, Նոր ԻՀԲ-ն Է կանգնած պատահարի հետեւում»,- պատմել Է ոստիկանության ներկայացուցիչ Մարկ Հեմիլթոնը: Լրագրողուհու ինքնությունը նաեւ հաստատել Է Mediagazer հրատարակությունն իր Twitter-ում` նշելով, որ Մաքքին եղել Է Օլսթերում տարածաշրջանային հակամարտության եւ ԻՀԲ-ի զինյալների մասին նյութերի հեղինակը: Իռլանդական հանրապետական բանակը ռազմականացված ազգային-ազատագրական կազմակերպություն Է, որը նպատակ Է դրել Մեծ Բրիտանիայից ուժային ճանապարհով հասնելու Օլսթերի անկախության եւ դրա միավորման Իռլանդիայի Հանրապետության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]