1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արգենտինայում հավանություն են տվել փողոցում կանանց նկատմամբ հետամտումները հանցագործություն ճանաչելու օրենքին

Արգենտինայում հավանություն են տվել փողոցում կանանց նկատմամբ հետամտումները հանցագործություն ճանաչելու օրենքին
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը հավանություն Է տվել այն օրենքին, որի համաձայն փողոցում կնոջ նկատմամբ հետամտումները համարվում են քրեական հանցագործություն: Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել Է միաձայն: Ավելի վաղ դրան հավանություն Էր տվել խորհրդարանի ստորին պալատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրենքի տեքստի համաձայն, «հասարակական վայրերում կանանց նկատմամբ բռնություն» ասելով նկատի են առնվում «սեռական ենթատեքստով գործողությունները կամ բանավոր արտահայտությունները, որոնք շոշափում են կանանց պատիվը կամ ֆիզիկական անձեռնմխելիությունը, խանգարում են նրա ազատ տեղաշարժմանը կամ ստեղծում թշնամական կամ վիրավորական մթնոլորտ»:
Հավանության արժանացած նախաձեռնությունը ոստիկաններին պարտավորեցնում Է «գործողություններ ձեռնարկել կանանց պաշտպանելու համար», եթե նրանք ոտնձգությունների են ենթարկվում: Բացի այդ, օրենքով նախատեսվում Է անվճար թեժ գիծ բացել տուժածների համար:
Հարցման տվյալներով, որն անցկացվել Է «Լատինամերիկյան հայրենիքի կանայք» իրավապաշտպան շարժման կողմից, արգանտինուհիների 93 տոկոսը փողոցային ոտնձգությունների զոհ Է դարձել: Հարցման մասնակիցների շուրջ 80 տոկոսը խոստովանել են, որ իրենց անվտանգ չեն զգում, երբ փողոցում մենակ են քայլում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]