Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետն ու Ծառուկյանը հանդիպմանը քննարկել են ներդրումների հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը

Վարչապետն ու Ծառուկյանը հանդիպմանը քննարկել են ներդրումների հարցեր և 
ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 18-ին կայացած հանդիպումը գնահատում է շատ ջերմ, քննարկել են ներդրումների և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Երեկվա հանդիպումը եղել է շատ ջերմ, քննարկել ենք ներդրումների հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե արդյոք հայտարարի եկել են ցեմենտի վրա տուրք սահմանելու վերաբերյալ նախագծի շուրջ՝ նա ասաց, որ երկրի վարչապետը կողմ է, որ տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը լավ լինի: «Անկախ կուսակցական պատկանելությունից՝ ով լավ առաջարկ անի, որ երկիրը զարգանա, ժողովրդի վիճակը բարելավվի, երկրի վարչապետը համաձայն է»,-նշեց Ծառուկյանը:

Անդրադառնալով լայն քննարկման առիթ դարձած նախագծին, որով առաջարկվում է հարկել իրանական ներկրվող ցեմենտը, սակայն չհարկվի կլինկերը՝ խմբակցության ղեկավարն ասաց. «Իմ քայլը» որոշում է կայացնում, որ կլինկերը պետք է չհարկվի, խնդիր չկա, թող հանրությունն էլ իմանա, որ պատասխանատուն իրենք են, եթե գիտեն, թե դա անելով շինարարությունը կէժանանա, թող անեն»:

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել: Սակայն կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկի վրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով: Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում: Ընկերությունից մեկնաբանել են՝ խնդիրն այն է, որ առաջարկվող նախագծով պետտուրք չի սահմանվում Իրանից ներկրվող կլինկերի համար, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում տեղական արտադրանքի համար: ԱԺ լիագումար նիստում ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ են արտահայտվել նախագծին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]