Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԻՆ-ը 6 ամսվա ընթացքում սպասարկել է ավելի քան 1մլն հեռախոսազանգ

 ԱԻՆ-ը 6 ամսվա ընթացքում սպասարկել է ավելի քան 1մլն հեռախոսազանգ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջին 6 ամսվա ընթացքում սպասարկել է ավելի քան 1 մլն հեռախոսազանգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Տարվա ընթացքում լինում է 2 միլիոնից ավելի հեռախոսազանգ: Մեր ճգնաժամային կառավարման կենտրոնի համար դա շատ ծանրաբեռնված աշխատանք է: Այդ զանգերը միշտ չէ, որ ահազանգեր են, բուն դեպքերին առնչվող զանգերի թիվը կազմում է տարեկան 18-20 հազար: Եղանակային պայմաններով պայմանավորված՝ զանգերի թիվը փոփոխվում է»,- նշեց նախարարը և հավելեց, որ ձմռան ամիսներին զանգերը ճանապարհների վերաբերյալ են, իսկ ամռանը՝ հրդեհների:

Նրա խոսքով՝ վերջին 6 ամսում հրդեհի 2300 դեպք է գրանցվել, որոնցից ամենամեծն իր մասշտաբներով եղել է Վահագնաձորի հարակից անտառում բռնկված հրդեհը: Հրդեհաշիջման աշխատանքներին իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև ինքը՝ նախարարը:

«Այս ամիսներին գրանցվել են նաև մի շարք այլ դեպքեր՝ քարաթափման 29, սողանքների՝ 2, փլուզման՝ 40, կոմունալ կենսաապահովման՝ 13:  Բոլոր վթարների վերացմանն ակտիվ մասնակցություն են ունեցել փրկարարները: Ցավոք, մի քանի հազար մարդու կյանք փրկելուց ունենում ենք նաև զոհեր», - ասաց նախարարը և կոչ արեց բնակչությանը բարձրացնել զգոնությունը՝ ավելի քիչ զոհեր ունենալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]