1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թբիլիսիում զինված հարձակում Է կատարվել խոշորագույն բանկերից մեկի վրա

Թբիլիսիում զինված հարձակում Է կատարվել խոշորագույն բանկերից մեկի վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 19-ի առավոտյան Թբիլիսիում զինված հարձակում Է կատարվել Վրաստանի խոշորագույն առեւտրային բանկերից մեկի՝ Liberty Bank-ի (ավելի վաղ՝ Վրաստանի Ժողովրդական բանկ) մասնաճյուղի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, հարձակման հետեւանքով վիրավորվել են բանկի երկու աշխատակիցներ, որոնք շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց: Կողոպտիչներին, որոնց թիվը պարզված չԷ, հաջողվել Է թաքնվել:

Առայժմ հայտնի չԷ՝ կարողացել են նրանք արդյոք փող հափշտակել: Բանկի շրջակա տարածքը շրջապատված Է, աշխատում են փորձագետ-քրեագետները: Բանկերի վրա հարձակումները հազվադեպ չեն Վրաստանում: Այսպես, մարտի 8-ին դիմակավոր երեք կողոպտիչներ Թբիլիսիի Գլդանիի շրջանում ներխուժել Էին Վրաստանի Բանկի մասնաճյուղ: Մինչեւ հարձակումը նրանք ավտոմեքենա Էին զավթել՝ պատանդներով: Ոստիկանները կրակ Էին բացել հարձակվողների վրա, սակայն նրանց հաջողվել Էր ճողոպրել՝ իրանց հետ տանելով պատանդի, որին շուտով ազատ Էին արձակել, իսկ ավտոմեքենան՝ հրկիզել: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել Է կողոպտման երկու կասկածյալների, երրորդ հարձակվողը հետախուզման մեջ Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]