Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

 Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության 
կազմակերպման օպերատորի մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Dubai 2020» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության համապատասխան կոնցեպտի մշակման և այլ աշխատանքների համար ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է ՝ կազմակերպչական աշխատանքներն իրականացնող օպերատորի մրցույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օպերատորի հիմնական պարտականություններից են Հայաստանի մասնակցության համապատասխան կոնցեպտի մշակում՝ համաձայն ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթություններին։ Կոնցեպտը Հայաստանի մասնակցության brandbook-ի հիմք է ծառայելու և ուղղորդելու է համապատասխան տեղեկատվական նյութերն ու միջոցառումները ամբողջ ցուցահանդեսի ընթացքում։ Օպերատորը պետք է համագործակցի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ` ցուցահանդեսին առնչվող բոլոր որոշումներում, օրինակ՝ տնտեսության գերակա ճյուղերի ընտրության և ներկայացման հարցում,
Կազմակերպիչ օպերատորի պարտականություններից է նաև միջոցառման վեցամսյա մանրակրկիտ ծրագրի մշակում և իրականացում, այդ թվում՝ Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառման նախագծում և կազմակերպում:

Ընկերությունը սահմանված բյուջեի սահմաններում պետք է պլանավորի և իրականացնի ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտ գործողությունները, համակարգի ցուցահանդեսի տարածքի վարձակալության, շինարարության, դիզայնի, ձևավորման և լոգիստիկ այլ խնդիրների հետ կապված բոլոր գործընթացները: Կազմակերպությունը պետք է ապահովի նաև անհրաժեշտ երկխոսություն՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ, միջոցառման կազմակերպման գործընթացը շարունակական համապատասխանեցնի կառավարության նպատակներին և խնդիրներին: Օպերատորի հիմանական պարտականություններից են Հայաստանում ներդրումային և զբոսաշրջային գրավչության պատշաճ ներկայացման ապահովումը, Dubai 2020-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ իրազեկման, մարքեթինգային միջոցառումներ և արշավների իրականացումը՝ միտված Հայաստանի տաղավարի բարձր տեսանելիությանը և այցելուների ներգրավմանը: Կազմակերպչական աշխատանքներն իրականացնող օպերատորը ծրագրի առաջընթացի վերաբերյալ նաև հայերեն և անգլերեն զեկույցների պետք է կազմի՝ ամենամսյա պարբերականությամբ։ Կառավարությանը ներկայացվող զեկույցները պետք է կազմվեն թե՛ նախապատրաստական և թե՛ իրականացման փուլերի ընթացքում:

Իսկ կազմակերպությանը ներկայացվող պահանջներից են ընկերության/կոնսորցիումի կամ ընկերության աշխատակիցներից առնվազն 3-ի առնվազն 5 տարվա փորձ հետևյալ աշխատանքներում՝ Հայաստան բրենդի ներկայացում միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների ժամանակ, մարքեթինգային արշավների կազմակերպում, աշխատանք մեդիա ոլորտում, միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և Expo Dubai 2020-ին համանման այլ միջոցառումների կազմակերպում,  ընկերության/կոնսորցիումի կողմից Հայաստանի համար նշանակալի իրադարձության համաշխարհային ճանաչելիությանն ուղղված ոչ պակաս, քան 1 խորհրդանիշի կամ ապրանքանիշի ստեղծման փորձ:

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ պահանջների բավարարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր՝ լուսանկարների, տեսագրությունների և այլ ձևաչափերի տեսքով, կազմակերպության ղեկավարի և աշխատակիցներից առնվազն 3-ի ինքնակենսագրությունները, ուղեկցող նամակ Dubai 2020-ին Հայաստանի մասնակցության կոնցեպտի նախնական առաջարկով։ Իսկ մեծածավալ file-երի պարագայում դիմումատուն կարող է օգտագործել ամպային հավելվածներ (google drive, dropbox, wetransfer և այլն)։
Դիմումները պետք է ներկայացնել [email protected] էլ հասցեով մինչև մայիսի 10-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]