Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ պետական տուրք սահմանելու հետևանքների պատասխանատուն «Իմ քայլն» է

Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ 
պետական տուրք սահմանելու հետևանքների պատասխանատուն «Իմ քայլն» է

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Իմ քայլը» խմբակցությանը հիշեցրեց, որ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագծի ընդունումից հետո իրենք են լինելու հետևանքների պատասխանատուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ծառուկյանն ասաց ապրիլի 19-ին Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում:

«Պատասխանատուն «Իմ քայլն» է, հայտարարեք, որ դա ավելի շահեկան է, այդպես անենք: Մենք ներկայացնում ենք մեր տեսակետը: Դուք որոշեք, ասեք, ինչպես որ ասեք, այնպես էլ կքվեարկենք»,- նշեց Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ցեմենտի հետ միասին պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]