Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուլուզցի ահաբեկիչ Մոհամեդ Մերահի եղբայրը 30 տարվա բանտարկության Է դատապարտվել Ֆրանսիայում

Թուլուզցի ահաբեկիչ Մոհամեդ Մերահի եղբայրը 30 տարվա բանտարկության Է դատապարտվել Ֆրանսիայում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի երդվյալների հատուկ դատարանն ապրիլի 18-ի երեկոյան վճիռ Է կայացրել թուլուզցի ահաբեկիչ Մոհամեդ Մերահի եղբորը՝ 36-ամյա Աբդելքադեր Մերահին 30 տարվա բանտարկության դատապարտելու վերաբերյալ: Ապրիլի 19-ին այդ մասին հայտնել Է France Info ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մոհամեդ Մերահը 2012 թվականի մարտին Թուլուզում կատարել Է մի շարք ահաբեկչական գործողություններ՝ սպանելով յոթ մարդու: Երդվյալների դատարանը ապացուցված Է համարել, որ նրա եղբայր Աբդելքադերն այդ հանցագործությունների մեղսակից Է: Մասնավորապես, ստույգ պարզվել Է, որ հենց նա Է գողացել մոտոռոլլերը, որն այնուհետեւ նրա եղբայրը տեղափոխությունների համար օգտագործել Է ահաբեկչական գործողություններ կատարելիս:
Դատարանի որոշման համաձայն՝ բանտարկության՝ նշանակված 30-ամյա ժամկետի երկու երրորդը ենթակա չԷ որեւիցե կրճատման կամ համաներման: Տուժածների եւ զոհվածների ընտանիքների փաստաբաններն Աբդելքադեր Մերահի համար ցմահ բանտարկություն Էին պահանջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am