1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շարմազանովի կարծիքով՝ իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցին

Շարմազանովի կարծիքով՝ իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի և 
Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարևորում է, որ Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը բերվի օրակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շարմազանովը նման տեսակետ հայտնեց ապրիլի 19-ին հրավիրված ասուլիսում:

«Այն ժամանակ էլ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության այդ առաջարկը մեզ համար եղել է քննարկելի: Եվ մենք ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ առնվազն մի քանի անգամ ունեցել ենք լուրջ քննարկումներ: Համազգային հարցերի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի, նախևառաջ Դաշնակցության հետ, ում համար Արցախի հարցը և Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման հարցը գերակա խնդիր է:  Իհարկե, սա այն հարցն է, որը միշտ պետք է լինի մեր օրակարգում, սակայն այն հարցը չէ, որի հրապարակային դետալներից պետք է խոսենք: Սա այն հարցն է, որ պետք է լինի օրակարգում, և որին պետք է ուշադրություն դարձնի նոր իշխանությունը»,-ասաց Շարմազանովը:

 Սակայն նա վստահ չէ, որ ներկայիս իշխանությունը հարցը խորն ուսումնասիրության կենթարկի: Շարմազանովը շեշտեց՝ չկա արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյան դրսևորում:

Ավելի վաղ Ընդհանուր ժողովից հետո ՀՅԴ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է համարվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]