1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լենա Նազարյանն իրենց իշխանության օրոք բացառում է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդումը

Լենա Նազարյանն իրենց իշխանության օրոք բացառում է որևէ պաշտոնյայի նկատմամբ 
քաղաքական հետապնդումը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը բացառում է, որ իրենց իշխանության օրոք կարող է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդում լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լենա Նազարյանն այս մասին ասաց ապրիլի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով տարածված խոսակցություններին, թե Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է:

«Կոռուպցիայի դեմ պայքարում մենք չենք բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների: Նախաքննություն է ընթանում, ամենահամառ բանը փաստն է, պետք է սպասել նախաքննության ավարտին: Բացառում եմ, որ նոր Հայաստանում կարող է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդում լինել, և բացառում եմ, որ որևէ պաշտոնյա մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»,- ասաց Նազարյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]