Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իվանիշվիլիի պլանը «Վրաստանն Է՝ առանց վրացիների», մեր խնդիրը՝ «Վրաստանը՝ վրացիներով». Սահակաշվիլի

Իվանիշվիլիի պլանը «Վրաստանն Է՝ առանց վրացիների», մեր խնդիրը՝ «Վրաստանը՝ վրացիներով». Սահակաշվիլի
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ «մեր խնդիրն Է՝ ունենալ Վրաստան՝ վրացիներով»: Facebook-ում նա գրել Է, որ Ինտերնետով շփվել Է Իտալիայի Բարի քաղաքում ապրող վրացիների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզի Online»-ին:
«Ես միացում կատարեցի եւ մեկ ժամ խոսում Է Իտալիայի Բարի քաղաքում ապրող մեր գեղեցկագույն տիկինների հետ: Գիշակերի (նկատի Է առնվում Բիձինա Իվանիշվիլին) պլանը «Վրաստանն Է՝ առանց վրացիների», մեր խնդիրը՝ «Վրաստանը՝ վրացիներով, նշանակում Է՝ առանց Իվանիշվիլիի»: Կառավարությունը երկրի թշնամին Է, որն ամբողջ ուժն օգտագործում Է համաքաղաքացիներին արտասահման արտաքսելու համար եւ դիմում Է օտարերկրյա կառավարություններին, որպեսզի նրանք ինչ-որ կերպ աշխատանքի տեղավորեն վրացիներին, որպեսզի նրանք չցանկանան նույնիսկ նայել Վրաստանի կողմը:
Հենց որ մենք ազատվենք Իվանիշվիլիից, վրացիներին կառաջարկենք վերադարձի արժանավայել պայմաններ: Հիշեք՝ երբ ես Էի նախագահ, վիճակագրության համաձայն, ավելի շատ վրացիներ վերադառնում Էին, քան մեկնում, իսկ Իվանիշվիլիի օրոք հայրենիքը լքել Է 1 միլիոն մարդ»,-գրել Է Միխեիլ Սահակաշվիլին սոցիալական ցանցում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]