Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ֆրանսիան 9 մլրդ եվրոյի սպառազինություն Է արտահանել 2018 թվականին

Ֆրանսիան 9 մլրդ եվրոյի սպառազինություն Է արտահանել 2018 թվականին
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական սպառազինությունների արտահանման արժեքը 2018 թվականին հասել Է 9 մլրդ եվրոյի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանրապետության զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին ապրիլի 19-ին հայտնել Է CNews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«2018 թվականին սպառազինությունների արտահանման ցուցանիշը կազմել Է մոտավորապես 9 մլրդ եվրո: Ավելի վաղ, 2017 թվականին, այն 7 մլրդ եվրո Էր: Այսինքն՝ մենք հասել ենք 30 տոկոս աճի»,-ասել Է պաշտպանության նախարարը:
Դրա հետ մեկտեղ նա ընդունել Է, որ Ֆրանսիան ավելի մեծ եկամուտներ Էլ Է ունեցել սպառազինությունների արտահանումից: Մասնավորապես, 2016 թվականին Հնդկաստանի հետ ստորագրված մի քանի տասնյակ Rafale կործանիչների մատակարարման պարտավորագրի շնորհիվ սպառազինությունների արտահանման չափը գերազանցել Է 10 մլրդ եվրոն:
Նախարարը հայտնել Է, որ մոտ ժամանակներս խորհրդարանին կներկայացնի սպառազինությունների արտահանման վերաբերյալ իր գերատեսչության զեկույցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]